«Տանը նստած սովորական քաղաքացին, որը զզված է այս իշխանություններից, տեսնում է մեկին, ով պատրաստ է ինքնազոհության հանուն սեփական իշխանության, և չի տեսնում որևէ մեկին, որը պատրաստ է գնալու մինչև վերջ հանուն նրա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Երբ լինի նրան հավասար մեկը, որը կգնա ինքնազոհության՝ այդ իշխանափոխությունը տեղի կունենա»,- նշեց պատգամավորը։