Ժիրայր Լիպարիտյանը հակահայկական ակցիա է անում, այնպես, ինչպես մասոնական կազմակերպությունները. Լոքմագյոզյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը վստահ է՝ հայերն իրենց սխալ թշնամի են նշանակել։
«Մենք սխալ թշնամի նշանակեցինք, ասեցինք՝ այնտեղից է վտանգը, երբ իրական վտանգն Ադրբեջանից էր, Թուրքիան, անշուշտ, օգնում էր և օգնեց, բայց վտանգն Ադրբեջանից էր»,-Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց Լիպարիտյանը՝ հարց հնչեցնելով, եթե Թուրքիան Հայաստանի թշնամին է, այդ դեպքում 30 տարվա ընթացքում քանի՞ թուրք զինվոր է մտել Հայաստան։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, պատասխանելով Լիպարիտյանի վերը նշված հարցադրմանը, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց.
«Ժիրայր Լիպարիտյանի ասած ոչ մի խոսքը հայամետ չէ։ Ոչ թե մենք ենք Թուրքիային մեզ թշնամի համարում, այլ թուրքերը՝ մեզ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ Թուրքիանչի հարձակվել Հայաստանի վրա, ապա դրա պատճառն այն է, որ 30 տարի հայ-թուրքական սահմանը պահում է ռուս զինվորը։ Թուրք զինվորը շատ մեծ դժվարությամբ կկարողանա ռուս զինվորի վրայով անցնել»։
Թուրքագետի խոսքով՝Ժիրայր Լիպարիտյանն իրականացնում է հակահայկական ակցիա, բայց խնդիրը միայն նրա գործունեության մեջ չէ, և հակահայկականության հարցում Լիպարիտյանը միայնակ չէ։
«Այսօր աշխարհում պայքար է գնում՝ արևելքը պայքարում է արևմուտքի դեմ։ Այդ նպատակի համար օգտագործվում են բոլոր ռեսուրսները և այդ թվում՝մարդկային. մարդիկ, որոնք հայի ազգանուն ունեն, հանդիսանում են կազմակերպությունների անդամներ, փող ստանում և դրա դիմաց գործ անում։ Հայաստանին այդ կազմակերպությունների աշխատանքի միջոցով կամ փորձում են բերել արևմտյան բլոկի ազդեցության տակ, կամ հասցնել այնպիսի մի վիճակի, որ բանանային պետություն դառնա։ Այդ կազմակերպություններից մեկն էլ մասոնական կազմակերպություններն են, որոնցում ներգրավվածներն ունեն այն նույն խոսույթը, ինչ Լիպարիտյանը»,-ասաց Տիրան Լոքամագոզյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։