«Ով տիրում է սփյուռքին, նա է տիրում Հայաստանի Հանրապետության ապագային»․ գաղափար, որը շատ լավ հասկացել է Սփյուռքի գործերի պատասխանատու Զարեհ Սինանյանը։
Մեր երկրում կա մի ուժ, որը կարող է երկիրը համախմբել պետականության և կրոնի շուրջ, այդ ուժը մեր Եկեղեցին է: Պատմությունը նայեք, երբ չենք ունեցել պետականություն, Եկեղեցին մեր ժողովրդին համախմբել ա մի գաղափարի շուրջ, կրթել ա, գիր ա սովորացրել, ուսում տվել, կրոն քարոզել… Հիմա մնացել ա մեր Եկեղեցին, սրանք մեր պետությունը տանում են կործանման:
Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչև բլոգերներ։