«Կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում. սա գալու-հասնելու է մինչև Երևան». Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում սովամահություն է։ Բառիս բուն իմաստով։

Դրանից առաջ՝ հայ մարդկանց հափշտակություններ Ադրբեջանի կողմից։ Դրանից առաջ տարածքային նվաճումներ Սյունիքից մինչև Գեղարքունիք։

Չկա հայկական պետություն, չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու։

Ու կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում։ Սա գալու հասնելու է մինչև Երևան։

Կարդացեք նաև

Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչև բլոգերներ։

Իսկ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ծառայելու է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Սա պետք է հիշել ցանկացած գործողություն ու քայլ պլանավորելիս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031