Այսօր խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հրապարակային նիստի ավարտից հետո լրագրողները հարց ուղղեցին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ թշնամին Ջերմուկի ճանապարհային հատվածներում բունկերներ է կառուցում, հարցին, սակայն, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց։
Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի խոսքով՝ բոլորի աչքի առաջ հայրենիք են կորցնում, ինչը կանխելու համար պետք է յուրաքանչյուրը զինվորագրվի ու դուրս գա պայքարի՝ հաշվի առնելով, թե երկրի կառավարման ղեկին նստած անձն ինչ ցանկություններ ունի։
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում Ույծի վարչական ղեկավար Արտակ Ավետյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը, Ույծին հարակից գրեթե բոլոր գյուղերում պայթում էին թշնամու կրակած արկերը։ Թեպետ Ույծը կրակոցների տակ չի եղել, բայց հենց այդ գիշեր որոշել են կանանց և երեխաներին գյուղից հանել՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր: