Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանի, լրագրողի, ռազմական փորձագետի, հայագետի ու բազմաթիվ այլ մասնագիտացումներով հանդես եկող խաբեբան, ըստ երևույթին, կարծում էր, թե իր տարածած տեսանյութի՝ ոչ վաղ անցյալում արված նկարահանումից հետո Կոմիտասի 5Ա հասցեում որևէ բան փոխված չէր լինելու: Տեսանյութերի կադրերը միմյանց կցել-կցմցել էր, քայլելով՝ շնչակտուր խոսքը ձայնագրել ու տարածել՝ իբր Հայաստանում է եղել:
Հայաստանն էլ մի ժամանակ ձիգ էր, ուժեղ, տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համբավ ունեցող, որը թշնամուն լավ կամ վատ կարողանում էր խաղաղություն պարտադրել և պահել հայկական երկու պետություն, իսկ հիմա…