«Իշխանությունն ամեն ինչ «գիտի», ինձ համար ամենավտանգավոր մարդիկ նրանք են, որ ամեն ինչի պատասխանն ունեն իրենց գրպանում դրված և ամեն ինչի պատասխան կարող են ցանկացած պահի տալ։ Իշխանությունը լսելու ունակություն չունի, մոռացել է, որ Աստված տվել է երկու ականջ ու մեկ բերան, որ երկու անգամ շատ լսեն։ Սրանք գիտելիքի պահանջ չեն դնում, ՀՀ-ն դեգրադացնում են՝ ամբողջ գենոֆոնդով հանդերձ»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։
«Օրինակ` պետք է կենտրոնանալ ոչ միայն բնակարանաշինության, այլև արտադրական նշանակության շինարարության վրա։ Այստեղ շատ կարևոր է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը, որտեղ պետության որոշակի աջակցության շնորհիվ որոշակի արտոնություններ կլինեն»,– նշեց տնտեսագետը։
«Ուզում եմ հասկանալ, թե այդ եռակողմ հանդիպման քաղաքական դեմքերն ի՞նչ են անելու, տեխնիկական ստանդարտներն են լավացնելո՞ւ, գիտեք՝ մեր մրցունակությունն ինչ մակարդակի վրա է»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում։ Հունվարի 30-ին պատգամավորների հեղինակած նախագիծը քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։