Ի՞նչ է տեղի ունենում, երբ 4 կանայք որոշում են միավորվել, և այն էլ՝ Կամերային թատրոնի բեմում: Արդյունքում ստացվում է ինտերակտիվ, աղմկոտ, բազմաթիվ հնարամիտ լուծումներով ու ժպիտներով հրաշալի ներկայացում։
Դժոխքն էլ իր խնդիրներն ունի, ու այնտեղի բնակվողները փորձում են տարբեր ճանապարհներ գտնել, որպեսզի այդ խնդիրները լուծեն, օրինակ, գտնել մի ներդրողի, որպեսզի դժոխքում ներդրումներ անի, ներդրողը հայտնվում է, բայց պայմաններ է առաջ քաշում՝ պետք է սեփականաշնորհի ամբողջ դժոխքը, որից հետո կանի ներդրումներ։ Ներկայացման մեջ խտացված են տարբեր կերպարներ՝ պետական չինովնիկից՝ մինչև մարմնավաճառ։