Այսօր Եվլախում տեղի ունեցած Ադրբեջանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, հայտնի դարձավ, որ Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել: Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ դիտակետից վերադարձող խաղաղապահների ավտոմեքենայի վրա են կրակել Արցախի Ջանյաթաղի շրջանում:
Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի է զոհվել իմ որդին և բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։
168.am-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում նահատակված տղաների ծնողները, որոնք պարբերաբար բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության մոտ, պահանջելով կալանավորել Նիկոլ Փաշինյանին՝ որպես իրենց տղաների զոհվելու գլխավոր մեղավոր, ասացին, որ իրենց խումբը ՔԿ չի գնացել։