Ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ ըստ դատախազության հաղորդագրության՝ 22 զինծառայողներ են եղել, 21-ը՝ ժամկետայիններ և մեկ սպա, ավելի է թեժացրել հանրության կրքերը՝ հատկապես բանակի բարեփոխումների մասին իշխանությունների տարատեսակ հայտարարությունների համատեքստում:
ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ ԱԺ-ում ունեցած իր հարցուպատասխանը, ընդ որում, տեսագրությունը «Հայկական ժամանակինն» էր՝ «Վիգեն Սարգսյանը դեմ է, որ բանակի գնումները բացառապես կատարվեն հայկական արտադրողից» վերտառությամբ, որտեղ, ի դեպ, մանիպուլյացիոն տարրեր կան: