Yandex Go հավելվածն այժմ դարձել է ավելի հարմար՝ քաղաքում տեղաշարժվելու համար։ Այժմ «Տրանսպորտ» ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրական ժամանակում հետևել Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի շարժին։ Դա կօգնի ավելի արդյունավետ պլանավորել երթուղիներն ու հաշվարկել տրանսպորտի սպասման ժամանակը։
Քննչական կոմիտեն արգելել է «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող Սևան- Երևան և հետադարձ երթուղին սպասարկող մեքենաների երթևեկությունը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երթուղին սպասարկող մեքենաների սեփականատեր Դավիթ Սարգսյանը։
«Եթե այդ տուգանային միավորներն ընդունվել էին այն բանի համար, որ մարդիկ երթևեկության մեջ խախտումներ չանեին, և դա լիներ զսպող մեխանիզմ, իրենք պարզապես կարող էին նման որոշում չընդունել, և վերջ։ Անհասկանալի է՝ 9 միավորից դարձնել 13 միավոր, գուցե վաղն էլ 13-ի համար բողոքեն, այդ դեպքում կդարձնե՞ն 20 միավոր»,- նկատեց Տիգրան Քեյանը։
Գայի պողոտայում իրականացվել է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հունիսի 11-ից նշված պողոտայի առաջին երթևեկելի գոտում գործում է հասարակական տրանսպորտի համար նախատեսված առանձնացված երթևեկելի գիծ: Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Տրանսպորտի վարչության ժ/պ Վազգեն Հարությունյանը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում խոսել է տրանսպորտի մասին՝ նշելով, որ իրենց գործունեության հիմնական ուղղվածությունը տրանսպորտին պետք է նվիրել, ապա հորդորեց գույքագրել կանգառները:
Երևանում մի քանի օր է, ինչ գործարկվել է մոտոպարեկային ծառայությունը։ Նրանք կհետևեն երթևեկության կանոնների պահպանմանը, կփորձեն վերացնել խցանումները և կարգավորել ճանապարհներին ծագող մի շարք խնդիրներ: