Բաժիններ՝

Երևանի ամենալուրջ հարցը ճանապարհներ չսարքելն է՝ շատ փողոցներ փակուղային են. Մարիամ Խաչատրյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը  գործակարգավարական խորհրդակցության ընթացքում խոսել է  տրանսպորտի մասին՝ նշելով, որ իրենց գործունեության հիմնական ուղղվածությունը տրանսպորտին պետք է նվիրել, ապա հորդորեց գույքագրել կանգառները:

«Հասկանանք, թե քանի ավտոբուս պետք է կանգնի, այդ կանգառները պետք է մեծացնենք, որպեսզի խցանումներ չառաջանան: Հասկանում եմ, կլինեն տեղեր, որտեղ ծառեր կան, պետք է հասկանանք, եթե պայմանական հին ծառեր են, պիտանի չեն, ապա դրանց փոխարեն պետք է նոր ծառեր տնկենք, ծառը կտրենք, կանգառը մեծացնենք, որպեսզի կարողանանք երթևեկությունը կազմակերպել: Քաղաքում շատ հին ծառեր ունենք»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն էլ Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են հատուկ առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ՝ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:
Դա կլուծի միանգամից մի քանի հարց, տրանսպորտը խցանումներում չի մնա, կանգառից կանգառ ուշացումները կնվազեն»:

Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ավտոբուսների համար առանձնացված գծեր լինելու առաջարկին՝ նախ նշեց, որ եվրոպական մի շարք երկրներում երթևեկության ձախ կողմը միշտ բաց է:

Կարդացեք նաև

«Երևանի ամենալուրջ հարցը ճանապարհներ չսարքելն է: Շատ փողոցներ փակուղային են: Օրինակ, Թումանյան փողոցը պետք է գնար, Չարենցի փողոցին միանար: Կանգառների դեպքում ևս խնդիրներ կան. և՛ ժողովուրդն է շատ, և՛ մեքենաները, իսկ այս դեպքում պետք է  ցրել՝ մինչև խաչմերուկը և դրանից հետո: Ավելին, երթևեկության մեջ պետք է ավելացնել ձախ թեքվելու հնարավորությունը: Եվրոպայում ճանապարհի գրեթե 90 տոկոսի դեպքում ձախ կողմը բաց է: Դեմ եմ ավտոբուսների համար առանձնացված գծեր լինելուն, քանի որ խցանումներ են առաջացնելու»:

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով էլ՝ ավտոբուսների համար նախատեսված հատուկ առանձնացված գծերը շատ կօգնեն:

«Եթե առաջնահերթությունը տալիս ենք հասարակական տրանսպորտին, և մյուս տրանսպորտային միջոցներն այդտեղ կայանելու իրավունք չունեն, իհարկե դրական է»,- ասաց նա:

Քաղաքացիներից  մեկն էլ նշեց, որ, օրինակ, Անգլիայում կանգառում  ավտոբուսների ժամանման ժամը գրվում է, ու հենց այդ ժամին գալիս  են, երբևէ չի եղել, որ մի քանի ավտոբուս նույն ժամին գա ու երկու գծով կանգառ անի, ուստի լավ կլինի, որ կանգառից դուրս կանգառ չանեն: Ըստ նրա՝ Երևանի դեպքում եթե մի քանի ավտոբուս եկավ, ցանկացավ կանգառում կանգնի ու,  եթե իր գիծը չի հերիքում, ուրեմն մի 10 րոպե պետք է  լինելու, որ կանգառ մտնի:

Տեսանյութեր

Լրահոս