Սովորական մարդկային հարաբերություններում էլ միայն այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցող կողմերը գիտակցում են, որ ընկերությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է, փոխադարձ պարտավորություն է, և ոչ թե՝ դու միշտ տուր, տուր, տուր, իսկ ես ձեռքերս ծալեմ՝ անցնեմ-գնամ, մեկ ուրիշի հետ սկսեմ խոսել: Պետք է հասկանալ, որ միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի: Երբ տեսնում են, որ մարդ տեղից բան չի հասկանում, անմիջապես կուլ են տալիս: