Տարօրինակ է, որ այս պայմաններում դրամը 25 տոկոսով թանկացել է՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Հայտնի է, որ արժութային շուկայում ձևավորվող փոխարժեքները միշտ էլ էապես կապված են եղել արտաքին տարադրամային հոսքերի շարժերի հետ։ Այդ շարժերը, վերջին 3 տարիների կտրվածքով՝ ի վնաս դրամի ամրապնդման են եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի այն 25 տոկոսով արժևորվի ու շարունակի արժևորված մնալ։
Գրեթե մեկ ու կես տարում պակասել են 551 մլն դոլարով, բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանի լայվերն ու ֆեյսբուքյան գրառումները չենք տեսնում։ Պահուստները նրա համար հավանաբար այլևս կարևոր «ֆինանսական ու մակրոտնտեսական գործոններ» չեն, որոնք բարձրացնում են տնտեսության վարկանիշը։ Մարդկանց զբաղեցնելու համար հիմա ավելի արդիական թեմաներ կան, ասենք՝ ձվածեղ պատրաստելն ու տոլմա փաթաթելը։
Հայտարարելուց առաջ, որ դրամի ոչ մեծ, ընդամենը 2,5 տոկոս արժևորում է եղել, պետք է հիշել, որ տնտեսության խնդիրներն ամենևին էլ միայն այդ 2,5 տոկոս արժևորման հետևանք չեն։ Վերջին երկու տարիներին դրամը գրեթե 25 տոկոսով արժևորվել է՝ տնտեսության իրական ու հատկապես արտահանելի հատվածը կանգնեցնելով փակուղու առաջ։
Վերջին օրերին Հայաստանում տարադրամը դարձյալ սկսել է էժանանալ։ Նվազել են բոլոր հիմնական արժույթների, մասնավորապես՝ դոլարի, եվրոյի, ինչպես նաև ռուբլու փոխարժեքները։ Դրանք արժեզրկվել են։ Բայց արժեզրկվել են ոչ թե այն պատճառով, որ տարադրամի հոսքերն են ավելացել, այլ, որովհետև դրամն է ամրապնդվել։
Թե ինչո՞ւ դրամն այլևս չի ամրապնդվում՝ կապիտալի այս հսկայական հոսքերի պայմաններում, հավանաբար պետք է փնտրել Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության մեջ։ ԿԲ-ն ավելի ակտիվ է սկսել տարադրամ ներքաշել, ինչն էլ, ըստ ամենայնի, կանգնեցրել է դրամի հետագա ամրապնդումը։ Այլապես հիմա դոլարի և եվրոյի փոխարժեքները ցածր կլինեին 400 դրամից։ 400-ն այն հոգեբանական կետն է, որից հետո կարող են փոխարժեքի շուկայում նոր սպասումներ ձևավորել՝ հանգեցնելով դրամի ավելի մեծ ամրապնդման։
Մի քանի ամիս շարունակվող ամրապնդումից հետո դրամը վերջին օրերին թուլացավ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիային առաջինն արձագանքեց ֆինանսական շուկան։ Դրամը թուլացավ՝ ինչպես դոլարի ու եվրոյի, այնպես էլ՝ ռուբլու նկատմամբ։