Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը: Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը:
250-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, արցախահայությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու բոլոր հնարավորություններից։ Աստիճանաբար հումանիտար և անվտանգային խնդիրներն Արցախում խորանում են, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի կատարում Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները՝ ապարաշրջափակել Բերձորի ճանապարհը։
Փոքր աղջիկը ծնվել է շրջափակման պայմաններում, ինչից հետո էլ Ռիման թողել է աշխատանքը, որպեսզի կարողանա տանը մնալ և երեխային պահել, դրանից զատ, կրճատվել են նաև աշխատատեղերը։ Աշխատանքը թողնելն է՛լ ավելի է խորացրել խնդիրը՝ զրկվել են եկամտի աղբյուրից, որով նախկինում գոնե մինիմալ հարցերն ի վիճակի էին լուծել։
«Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում։ Բայց կրկին պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»,- Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։