«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «5 իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն է։
Նիկոլ Փաշինյանին ընդունող քահանաները երեք անգամ էլ ուրանում են Վեհափառին՝ մարդու, որի օծմամբ են այդ նույն Պատարագը մատուցելու պատվին արժանացել։
«Մենք մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ ենք, տղե՛րք, իսկ դուք մինչև արյան վերջին կաթիլը պատրա՞ստ եք ձեր հայրենիքի համար,- Մայր Աթոռում ոստիկաններին դիմեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը և շարունակեց,- Ցավներդ տանեմ, ախր գիտեմ, ամեն մեկդ էլ մի պարզ ընտանիքից հելած՝ աշխատանք չունեք, մտել եք ստեղ փող աշխատեք: Ուղղակի աշխատանք չունեք: Մարմինը հեչ, մի օր մահանալու է, բայց հոգին եք վաճառել: