Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորաբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախապատրաստելով պատերազմի, այլ ոչ թե՝ խաղաղության։
Մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) Մեսրոպ Մակյանը կալանավորեց բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ի դեմս նոփ-նոր պաշտոնեական առաջխաղացում ունեցած Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Մեսրոպ Մակյանի, բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:
«Նիկոլ Փաշինյանն իր թուրք գործընկերների հետ յուրահատուկ ատելություն ունի Գրիգորի Խաչատուրովի հանդեպ, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը Խաչատուրովը բարձր մարտունակություն էր ստեղծել այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները հարձակվել էին մեզ վրա, և թուրքերին արժանի պատասխան էր տվել: Նաև 44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղեկություններ կան, որ Խաչատուրովն առաջարկել է այդ հատվածով Ադրբեջանին հարվածել և փորձել պատերազմի ելքը փոխել, […]
Պատերազմից հետո 168.am-ը մանրամասն անդրադարձել էր ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին, նչպես նաև՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի նշանակման ոչ պատահական լինելուն:
Գեներալ Խաչատուրովը ճանապարհ անցած, հայրենիքի սահմաններ մեծացրած, պետության սահմաններ ընդլայնած մարդ է, և թող իրենք ցույց տան՝ քանի՞ հոգի կա զինվորական, որ հայրենիքի և պետության սահման են ընդլայնել, քանի՞սը կան: Եվ այս իմաստով լուռ մնալն ընդհանրական ախտ է:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել: