«Եթե նկատել եք, ես վաղուց դադարել եմ արձագանքել Ադրբեջանի գործողություններին, որովհետև այսօր պատասխանատուն ուրիշ մարդ է։ Երկու-երեք տարի առաջ երբ արձագանքում էինք, այնտեղ շատ կոնկրետություն կար՝ կոնկրետ իմ նկատմամբ։ Իսկ հիմա ի՞նչ արձագանքենք, իմաստը ո՞րն է»,- դիզվառելիքի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ից բողոքի ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում Երևանում։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը՝ մայիսի 4-ին Կիրանց գյուղի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի օրհնությունը ստանալուց հետո, քայլերթով շարժվեց դեպի Երևան: Երևանում առաջին հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը հստակ ձևակերպեց շարժման պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ԱԺ-ում անվստահություն հայտնելու միջոցով։