«Այս իշխանությունների օրոք ես որևէ բանից մեկ կաթիլ անգամ հույս չունեմ։ Դրա համար իմ էներգիան չեմ վատնի ու դիմեմ ՆԳ նոր նախարարին, որպեսզի հետևողական լինի, հետո էլ ծաղրանքի ենթարկվեմ։ Մենք այնքան հարցերով ենք դիմել նրանց, որոնց պատասխանը 0 է եղել։ Հետևաբար, մինչև այս այլասերված իշխանությունը չփոխվի, որևէ բան այս երկրում չի փոխվելու։ Իհարկե, փոխվելուց հետո, տա Աստված, ազգիս արժանի զավակ նստի այդ աթոռին, որովհետև Սերժ Սարգսյանից հետո սա եկավ, ի՞նչը փոխեց՝ ոչ մի բան, հակառակը՝ ամեն ինչ դեպի վատը տարավ»,- նշեց Գոհար Դավթյանը։
«Մարելու մասին խոսք անգամ չի կարող լինել, եթե ինքս համարեի, որ շարժումը մարել է կամ մարելու է, ինքս շարժմանը նման ակտիվ մասնակցություն ցույց չէի տա։ Պատերազմից հետո Հայաստանում շատ շարժումներ են եղել, բայց որևէ շարժման հետ դուրս չեմ եկել, 2020 թվականի պատերազմից հետո միայն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ էի, սակայն սրբազանի շարժմանը միացել եմ, որովհետև հավատում եմ։
«Ինձ որևէ մեկը չի զանգել ու հանդիպման առաջարկ չի արել, հանդիպում էին՝ ի՞նչ անեին, երևի լավ իմանալով ինձ՝ չեն զանգել։ Հանդիպման մասին որևէ խոսք լինել չէր կարող, քանի որ ոստիկանապետն ի սկզբանե կարող էր սխալն ուղղել, ոչ թե երկու տարի անց ասեին, թե՝ կհանդիպենք ծնողների հետ։ Երկրորդը՝ Վահե Ղազարյանը գնալո՞ւ էր իմ տղայի շիրիմին չոքեր ու ներողություն խնդրեր, իմ երեխան պարոն ոստիկանապետին կներե՞ր։ Իմ տղան կյանքը հանուն հայրենիքի է տվել, որտեղ իր մոր հետ այդպիսի դաժանությամբ են վարվում»,- շեշտեց Գոհար Դավթյանը։
«Վահե Ղազարյանը Նիկոլի մաշված կոշիկի թայն է՝ դեմ առ դեմ կարող եմ կանգնել ու ասել, թե իրենք ովքեր են։ Ես այնպիսի հերոս տղա եմ դաստիարակել, որ եթե մեկ քայլ հետ դրեցի, ուրեմն՝ իմ երեխու թափած արյանը արժանի մայր չեմ։
«Քաոսային վիճակից դեռ դուրս չենք գալիս, և անհասկանալի է, թե երբ ենք դուրս գալու, որովհետև, եթե երկիրը ղեկավարում է մի անձ, որը, իմ կարծիքով, չի զգում, թե Հայրենիքն ինչ բան է, կաթիլ-կաթիլ տալիս է թշնամուն»,- հերոս Էրիկ Եղիազարյանի հիշատակին անվանակոչված մարզահրապարակի բացման արարողության ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը: