ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանում Կարմիր խաչի առաքելության դադարեցմանը՝ այն համարելով մտահոգիչ գործընթաց, քանի որ Կարմիր խաչը փաստացի միջազգային միակ կազմակերպությունն էր, որ հնարավորություն ուներ այցելելու Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, տեղում հասկանալու նրանց վիճակը՝ առողջականից մինչև հոգեբանական, Կարմիր խաչի միջոցով էր տեղի ունենում նաև հարազատների հանձնուքների տրամադրումը։
Մինչև որևէ միջազգային, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնություն չհստակեցվի հրապարակային փաստաթղթով, ցանկացած հայտարարություն կամ մեկնաբանություն՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կամ միջազգային դերակատարների կողմից, մնալու է բացառապես քաղաքական մանևրի դաշտում, առանց իրական իրավական բազայի։ Իսկ առանց փաստաթղթային հիմքի, հստակ վերահսկողական մեխանիզմների ու ինստիտուցիոնալ պատասխանատվության, Սյունիքի տարածքում ցանկացած փոփոխություն կարող է վերաճել անդառնալի հետևանքների՝ պետականության ու տարածաշրջանային կայունության տեսանկյունից։