Այսօր Վերաքննիչ դատարանը որոշել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի՝ հուլիսին Հակակոռուպցիոն դատարանի կողմից երկարացված կալանքը 3 ամսից կրճատել 2 ամսի՝ մինչև հոկտեմբերի 15-ը:
Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է հանձնաժողովը, որը, ի դեպ, խուսափել է հաղորդագրության մեջ օգտագործել «պատերազմ» բառը՝ փոխարենը կիրառելով «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններ» արտահայտությունը։
«Արդարադատության բաղկացուցիչ մաս է հանդիսանում գործի հանրայնությունը, ու մենք պնդում էինք, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ դրվագ չկա, որը պետք է գաղտնիության շղարշով պատված լինի: Դրա հետ կապված՝ նաև իրավական մի շարք հիմնավորումներ ներկայացրեցինք, որ դատարանն իրավունք չուներ նախնական դատալսումներն անցկացնել դռնփակ ռեժիմով: Միջնորդություն էինք ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու:
«Դատարանի աշխատանքին հնարավոր է գնահատական տալ միայն դատավարական համապատասխան ակտերը բողոքարկելով»,- այսօր Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական դռնփակ դատալսումներից հետո ասաց նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանն է
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը, ի դեմս «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության և «Պահեստազորի սպաների» շարժման, այսօր կոչով դիմել է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։
Այսօր՝ առավոտյան 12.00-ից քննվում է նախաքննական մարմնի միջնորդությունը գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորելու առնչությամբ: