«Սա գենից է ծագում, երբ քաղաքականությանն էլ է վերաբերվում գեղցու շուստրիությամբ և հույս ունենում, որ արանքում կպլստա։ Սա վերաբերում է նաև Արևմուտքին առհասարակ, միայն Ռուսաստանին չի վերաբերում, առհասարակ արտաքին քաղաքականությանն է վերաբերում։ Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հիմնական աշխարհաքաղաքական պրիորիտետը Թուրքիան է։ Դեռևս երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, մեր անվտանգության երաշխիքները մեր ռեգիոնում են»։