Հայաստանի քանի՞ քաղաքացի է այսօր իրեն վարչապետ զգում, լավ, գոնե նախարար, գոնե ինչ-որ հիմնարկի տնօրեն։ Ինչո՞վ է օժտվել Հայաստանի միջին քաղաքացին այս հինգ տարում՝ անվտանգության մակարդա՞կն է բարելավվել, դեմքին ժպի՞տ է հայտնվել, ինչ-որ միֆական թալա՞ն են իրեն վերադարձրել, ի՞նչը։ Թե՞ միայն մարդկային, տարածքային, նյութական ու բարոյական կորուստներն են դարձել անհաշվելի ու ահագնացող։ Սրա համա՞ր էր Փաշինյանը գալիս՝ ինքն իրեն վարչապետ կարգելու, իսկ մնացածին՝ դժբախտացնելու։ Այդպես է ստացվում։