Գահերի խաղը․ Նիկոլ Ուզուրպատորը

Հայաստանի քանի՞ քաղաքացի է այսօր իրեն վարչապետ զգում, լավ, գոնե նախարար, գոնե ինչ-որ հիմնարկի տնօրեն։ Ինչո՞վ է օժտվել Հայաստանի միջին քաղաքացին այս հինգ տարում՝ անվտանգության մակարդա՞կն է բարելավվել, դեմքին ժպի՞տ է հայտնվել, ինչ-որ միֆական թալա՞ն են իրեն վերադարձրել, ի՞նչը։ Թե՞ միայն մարդկային, տարածքային, նյութական ու բարոյական կորուստներն են դարձել անհաշվելի ու ահագնացող։ Սրա համա՞ր էր Փաշինյանը գալիս՝ ինքն իրեն վարչապետ կարգելու, իսկ մնացածին՝ դժբախտացնելու։ Այդպես է ստացվում։

Իշխանությունը զավթելով անհագ պոպուլիզմի, դատարկ ու չհաշվարկված խոստումների, ժողովրդի սիրտը խաբեությամբ շահելու մոլուցքով՝ Փաշինյանը շատ արագ ոչ միայն սկսեց դրժել երբեմնի ասածները, անգամ հիմնավորել, թե ինչու դրանք չի կարող իրականացնել։

Ներողություն չխնդրեց և ոչ մի անգամ, որ խաբել է, մի բան խոստացել ու մեկ այլ բան արել կամ չի արել ոչինչ։ Կարևորը՝ էժանագին ստով կերակրելն էր, թե Հայաստանում իբր ժողովուրդն է իշխանության, ինքը ժողովրդի կամքի արտահայտիչն է, հետևաբար՝ իրեն նույնացնում է ժողովրդի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31