«Մենք թևակոխել ենք հիբրիդային պատերազմների դարաշրջան, որը ենթադրում է պերմանենտ անընդհատ անհանգստացնել թշնամիներին, դա կարող է լինել տնտեսական, տեղեկատվական և ռազմական գործողություններով: Ես դեռևս 2018-19 թթ. մի քանի հոդված եմ գրել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ և նշել եմ, որ դրանք մշտապես լինելու են: Անընդհատ լինելու են ռազմական գործողություններ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ այսօր աշխարհում ընթանում է քաղաքակրթությունների պատերազմ:
«Արցախի պետնախարարը հայտարարեց, թե պետք է դիմանալ գոնե մինչև ապրիլ, իսկ նա պատահական չի խոսում։ Կարծում եմ՝ ինչ-որ բաներ նա կարողանում է անել, ամեն դեպքում նրա աշխատասենյակում Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի նկարների հայտնվելը պատահական չէ»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր առաջարկելու մասին, այդ թվում՝ առաքելության ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։
«Հուսամ, այն ջանքերը, որոնք թափվեցին Կոսովոյի կողմից մինչև Սերբիայի հետ հնարավոր պատերազմի սկսումը՝ ուղղակի Արևմուտքի վախերի արտահայտությունն է, Արևմուտքը սկսել է վախենալ, այս պահին չունի այն վճռականությունը, ինչ ուներ նախկինում։ Հավանաբար, այս պահին սպասում են, թե Ուկրաինայում ու Թայվանում ինչպես կզարգանան դեպքերը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։