Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր:
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր կայացավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը։
Այս տարվա հունիսի 21-ին Երևանի քրեական դատարանի դատավոր, այդ դատարանի նախկին նախագահ, Կարեն Անդրեասյանի սրտի և հոգու դատավոր Արթուր Մկրտչյանը դարձավ 65 տարեկան, ինչը նշանակում էր, որ թոշակի անցնելու կապակցությամբ վերջինիս լիազորությունները դադարեցվում են, որի արդյունքում այն գործերը, որոնք նա չի հասցրել ավարտել, կմակագրվեն այլ դատավորների և կսկսվեն նորից։
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Աննա Դանիբեկյանը հուլիսի 10-ին, ի թիվս իր անմեղությունը փաստող այլ ապացույցների, ներկայացնելու էր նաև հնարավոր ձայնագրություններ՝ այն մասին, թե ինչպես են իրեն փորձել ճնշել Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ընթացքում, և ո՞վ՝ ի՞նչ ցուցումներ է տվել իրեն այդ ընթացքում:
«Մեղադրողն ամեն գնով փորձում էր հասնել նրան, որպեսզի մենք միջնորդություն չներկայացնենք,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի բակում, Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստից հետո 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նկատելով,- Իհարկե, դա ոչ միայն անօրինական վարքագիծ է, այլև ես քիչ առաջ ներկայացրեցի Վարդան Ջհանգիրյանի գործով ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ կայացրած որոշումը, որտեղ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում էին դիտարկվել այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել, և այդ գործընթացները համահունչ են Խաչատրյանի գործին»:
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով հերթական դատական նիստն այսօր էր: Արդեն մի քանի դատական նիստ է՝ ՊԵԿ նախկին նախագահին բերում են Շտապօգնության մեքենայով և անվասայլակով։ https://168.am/2024/01/19/1985306.html
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, փաստաբանական թիմի հաղորդմամբ, տեղի է ունենում ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստի ամենաառանցքային դրվագներից մեկը:
Ժամանակ առ ժամանակ դատախազությունը հաղորդագրություն է տարածում հերթական նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական վարույթի մասին: Ներկայացնում են տպավորիչ մանրամասներ, թվեր, թե այս կամ այն նախկին պաշտոնյան պետությունից որքան գումար է թալանել, և իր ունեցած գույքի հատկապես ո՞ր մասն է համարվում ապօրինի ծագում ունեցող: