Երբ հիվանդություն ունեցող մարդը դիմում է հոգևորականին, Տիրոջ սպասավորը ձեռքը դնում է հիվանդի վրա ու աղոթում նրա համար, որպեսզի վերջինս զորանա, բժշկվի իր մարմնական ու հոգեկան հիվանդություններից: Խորհուրդը ենթադրում է անկեղծ զրույց: Հոգևորականն այցելում է ոչ միայն ապաշխարության կոչելու, այլև Սուրբ Հաղորդություն տալու, քրիստոնյային հավիտենական կյանքի մասին պատմելու, պատրաստելու հավիտենական կյանքին: Խորհրդի ընթացքում կարևորվում է մարդուն քրիստոնեական հավատի մեջ հաստատելը՝ ընթերցվածքներով, սաղմոսներով, շարականներով:
Պարանոցի և գլխի շրջանում ուռուցքները գնալով ավելի հաճախակի են դառնում, սակայն դրանց մասին դեռևս քիչ են տեղեկությունները։ Ինչպե՞ս են զարգանում, որո՞նք են ախտանշանները։ Այս մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանի հետ։
Հայաստանում ներդրվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ, և հնարավոր է՝ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից բոլոր բժիշկներից պահանջվի անհատական լիցենզիա։
Արդյոք մենք առաջիկա տարիներին կտեսնե՞նք տիեզերական զբոսազրջիկների, քվանտային համակարգիչներ, խելացի քաղաքներ, արհեստական ինտելեկտի գերակայություն, կամ գուցե տարիներ անց նման ենթադրությունները ծիծաղ առաջացնեն ընթերցողների մոտ, քանի որ վերը թվարկվածները կլինեն սովորական երևույթներ։
«Արյունաբանական հիվանդություններից հիմնականում ոսկրածուծի հետ կապված խնդիրների դեպքում են հիվանդները դիմում՝ արտերկրում բուժվելու համար, մասնավորապես, արյան քաղցկեղի: Ոսկրածուծի փոխպատվաստման տարբեր տեսակներ կան. աուտոլոգ փոխպատվաստումը Հայաստանում իրականացվում է, այսինքն՝ երբ հիվանդից իրենց են փոխպատվաստում: Իսկ ալոգեն փոխպատվաստում, այսինքն՝ այլ դոնորից ռեցիպիենտին փոխպատվաստում, ցավոք, դեռևս Հայաստանում չի իրականացվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Գերմանիայում մասնագիտական գործունեությունը ծավալող բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյանը: