168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ նույնիսկ այլընտրանքային ճանապարհը Հին Շենով անցնելուց հետո, երբ գյուղը որոշակի աշխուժացել է, մեկ է՝ լավ բան չկա։
Օգոստոսի 25-ից Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը, Ներքին Սուսն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանում Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ճանապարհի կառուցման համար Տեղ-Կոռնիձոր հատվածում աշխատում է երեք շինարարական կազմակերպություն, և ինքը, որպես համայնքի ղեկավար, հաճախ է գնում և հետևում շինաշխատանքներին։
168.am-ը Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։
Դեռևս հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին: