Բաժիններ՝

Հեղուկ գազի գինը սկսել է նվազել

Մոտ 3 օր է, Հայաստանի մի շարք լցակայաններում հեղուկ գազի գինը տատանվում է 200-220 դրամի սահմաններում՝ նախկին 230-250 դրամի փոխարեն:

«Մի շարք տեղերում 200, 210 և 220 դրամ է հեղուկ գազը: Միանգամից թանկացնում են, բայց այնքան դանդաղ է գինն իջնում, որ կրկին գալիս է թանկացնելու պահը»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Գազաբենզալցակայանների աշխատակիցներն էլ տեղեկացրեցին, որ հեղուկ գազի ներմուծման խնդիրը կարծես թե լուծվում է:

«Բեռնատարները հասել են, բայց ոչ մեծ քանակությամբ: Կարծում ենք՝ շուտով հարցը կկարգավորվի»,- նշեցին նրանք:

Կարդացեք նաև

Այս ընթացքում շատ վարորդներ սկսել էին հեղուկ գազի փոխարեն՝ բենզին օգտագործել:

«Հեղուկ գազի խնայողությունը բենզինի համեմատ 30% է, հիմա, եթե 250 է հեղուկ գազը, իսկ բենզինը՝ 320-350 դրամ, կարծում եմ՝ բենզինով ավելի ձեռնտու է մեքենա վարելը: Ասեմ, որ ավելացել են նաև թերլցումների դեպքերը»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր վարորդը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես, դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:

Հանձնաժողովից տեղեկացրեցին, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար՝ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:

Հիշեցնենք, որ հեղուկ գազն ապրիլի կեսերի 120-130 դրամի փոխարեն՝ արդեն մայիսի սկզբին լիցքավորում էին 180-200 դրամով: Գնի բարձրացումը  կապված  էր ռուս-վրացական սահմանում ի հայտ եկած խնդիրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս