«Շատ ցավում եմ, որ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, բայց այս պահին իմ ուշադրության կիզակետն այն փաստի վրա է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության բանաձևի շուրջ: Կարծում եմ, որ դա պետք է օգտագործենք որպես հարթակ՝ առաջ գնալու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ի պատասխան՝ Արցախի վերաբերյալ Շվեյցարիայի խորհրդարանի բանաձևի մասին հարցին:
Քիչ առաջ Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ընդունվեց Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևը։
Օգոստոսի 16-ին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում տարբեր երկրներ արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Այս հարցերի պատասխանն այսօր փորձել էր տալ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների Հայաստանին աջակցող բանաձևերը թեև պարտադիր իրավաբանական ուժ չունեն, սակայն քաղաքական նախադեպի առումով չափազանց կարևոր են: