Սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ «համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ինչպես նաև համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի»:
Հոկտեմբերին մամուլում ակտիվացան բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի շուրջ քննարկումներն այն բանից հետո, երբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ 2024թ. հաշվետու ժամանակաշրջանում և այդ պահի դրությամբ 2023թ. նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են:
Եվ երեկ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե՝ «2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են», «Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով Գլխավոր դատախազի հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրած տվյալների վրա, որ՝ «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք», պնդել է, որ ՊՆ խոսնակը սխալ թիվ է ներկայացրել:
Երկրում առկա ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը փոխանցվում է նաև բանակին, այդ թվում՝ մերժելի բարքերի միջոցով: Ճիշտ է՝ սա չի արդարացնում արձանագրվող միջադեպերը, սակայն բանակում ճիշտ աշխատանք տանելու համար բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն, համապատասխան մարմիններն ու ստորաբաժանումները պիտի աշխատեն զորքի հետ, վեր հանեն ռիսկային բոլոր փաստերը և, որ ամենակարևորն է, ինչը հաճախ չի արվում՝ իրական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն:
«Պետք է լինի ոչ թե դիկտատուրա, այլ խղճի դիկտատուրա, որտեղ իրոք վերևից ներքև են հրամաններն արձակվում, բայց ամեն ինչ կանոնակարգային է։ Գիտեք, որ հաճախ մեր հասարակության մեջ արատավոր շատ հարցեր կան, այդ թվում՝ հեղինակություններ, փոխհարաբերություններ, որոնք նաև ներթափանցում են բանակ։ Կարծում եմ՝ խնդիրներից մեկը հենց սա է, որ հասարակության մեջ եղած սոցիալ-հոգեբանական արատավոր երևույթները շարունակում են մտնել բանակ ու գործել բանակային կյանքում։
2023 թվականի օգոստոսի 12-ին 168.am-ը ներկայացրել էր, թե հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը բանակում ոչ մարտական պայմաններում մահվան քանի՞ դեպք է գրանցվել և բանակային ո՞ր կորպուսում: Պարզվել էր, որ 2 շաբաթում 5-րդ բանակային կորպուսում մահվան 3 դեպք է գրանցվել: