«Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի վերազինմանը և Հնդկաստանի, Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարմանը, ինչպես հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությանը, և նշել, որ իրենց մտահոգում է այս ամենը:
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում 2025թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձյալ անվտանգային վտանգավոր ձևակերպումներ է թույլ տվել, որոնցում, ըստ էության, և՛ ինքնախոստովանություն կար, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալը չի մտնում իր պլանների մեջ՝ լինի դա ՆԱՏՕ-ական, թե ոչ ՆԱՏՕ-ական չափանիշներով, բայցև անուղղակի զգուշացում՝ այն համակարգը, որն այսօր առկա է, դա էլ կարող է չլինել, և այլն: Սա՝ ընդհանրական, իսկ Փաշինյանի ելույթի համապատասխան հատվածը մենք բաժանել ենք մի քանի մասերի:
Անկեղծ ասած, այս իշխանության ռազմաքաղաքական տեսլականում հնարավոր չէ որևէ ձևով տեղավորել ռուս-հայկական միացյալ զորախմբի գոյությունը: Ճիշտ է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ է հարաբերությունները, այսպես կոչված, սառեցրել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավապայմանագրային բազայում կարծես թե բան չի փոխվել, թեև ՀՀ իշխանությունները երբեմն այնպես են խոսում, կարծես թե դրանք չեղարկվել են կամ գոյություն չունեն:
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմական տեսանկյունից ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցություն, որովհետև կան որոշակի չափանիշներ, որոնց հասնելու համար երկար տարիների և նպատակաուղղված աշխատանք է անհրաժեշտ: Իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ հակառակն է՝ մեզ շատ ավելի է հեռացնում ժամանակակից բանակ ունենալու հնարավորությունից:
2018 թվականի մարտին ԶՈՒ անձնակազմի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»:
Հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: