Երբ հիվանդություն ունեցող մարդը դիմում է հոգևորականին, Տիրոջ սպասավորը ձեռքը դնում է հիվանդի վրա ու աղոթում նրա համար, որպեսզի վերջինս զորանա, բժշկվի իր մարմնական ու հոգեկան հիվանդություններից: Խորհուրդը ենթադրում է անկեղծ զրույց: Հոգևորականն այցելում է ոչ միայն ապաշխարության կոչելու, այլև Սուրբ Հաղորդություն տալու, քրիստոնյային հավիտենական կյանքի մասին պատմելու, պատրաստելու հավիտենական կյանքին: Խորհրդի ընթացքում կարևորվում է մարդուն քրիստոնեական հավատի մեջ հաստատելը՝ ընթերցվածքներով, սաղմոսներով, շարականներով:
Եթե Աստծու հետ հաղորդակցվելու կարիք ես զգում, ապա չեմ հասկանում, թե ինչու չես կարողանում աղոթել: Հավանաբար փորձություն է: Այն միշտ փորձում է մարդուն խանգարել աղոթել:
Մարդկանց կյանքում շատ են արտասվելու պատճառները: Դրանք կարող են լինել քահանայի մոտ չխոստովանած մեղքերը, որոնք ճնշում են խնդրո անձի մտքի, սրտի և հոգու վրա, ազգականի անակնկալ մահը, ընտանի կենդանու հիվանդությունը, բնության աղետների պատճառած վնասները և այլն: Անկեղծ արցունքները ոչ միայն ցավ են, այլ նաև ուժ, և հաստատ այդ կաթիլները բարձրանում են Երկինք, և Սուրբ Հոգի […]