Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելուն և հայտնեց, որ ճանապարհին ստեղծված իրավիճակը մնում է անփոփոխ։
Դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան նրանց կարգավիճակի մասին։