Փաշինյանի` «հետ բերենք թալանը» փչացած ձայնասկավառակին դեռ մոտ 10% հավատացող կա, և վերջինս կօգտագործի այդ սցենարն իր էլեկտորատի այդ հատվածի երաշխավորված ձայների համար։ Չնայած Փաշինյանն էլ գիտի, որ ժողովրդի աչքերում ինքը և իր թիմը, որ իշխանազավթմամբ պաշտոնավարում են 2018 թվականից, արդեն ոչ միայն նախկին են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում ձախողված, այլև մինչև ականջները խրված են կոռուպցիայի մեջ: Բայց, միևնույն է, այդ փչացած ձայնասկավառակից դեռ օգտվելու է, շոուներ են բեմադրվելու, առավել ևս, որ տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է, և պետական բյուջեն չեն կարողանում լցնել…
Ինչպես հայտնի է, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր արդեն ֆեյսբուքյան իր էջով հրաժարականի դիմում ներկայացրեց՝ կանխելու համար ՔՊ-ականների՝ այսօր իրեն, մեղմ ասած, կուսակցական նիստում դատափետելու հեռանկարը: Ինչպես ասում են, մի ոտք շուտ հրաժարականը հանրայնացրեց Ֆեյսբուքում, որ բացառվի դրան ընթացք չտալը:
Հայաստանում կառավարող ուժի՝ ՔՊ-ի տարբեր թևերի միջև բախումը երբեմն վերածվում է ազդեցության գոտիների բաշխման համար պատանեկան գզվռտոցի: