Եթե մինչև ՔՊ-ականների իշխանության գալը յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող պետական պարտքը նույնիսկ 2.2 հազար դոլարից պակաս էր, հիմա հասել է ընդհուպ 4.7 հազար դոլարի՝ 2.5 հազարով ավելացել է։
Անցած տարվա սկզբին, երբ Վրաստանը խոչընդոտներ ստեղծեց հայկական կոնյակ արտահանողների համար, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե ամենօրյա ռեժիմով տվյալներ էր հրապարակում այն մասին, թե կոնյակով բարձած քանի մեքենա է հատել Վերին Լարսի անցակետը։ Փորձում էր տպավորություն ստեղծել, թե հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրները լուծել են։ Բայց ոչ մի խնդիր էլ չէին լուծել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը պատմաբան Սամվել Ֆարմանյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, «Մեր ձևով» շարժման խորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանն է։
Քանի դեռ նախկինում տրամադրված շինթույլտվությունների համար Երևանում գործում է եկամտային հարկի վերադարձը, շինարարությունը 1-2 տարի էլ կարող է աճել։ Հետոն արդեն տխուր է լինելու՝ ինչպես շինարարության, այնպես էլ՝ հատկապես շինանյութերի արտադրության ոլորտի համար։
Ոսկեգործության բուն արտադրությունն է հայտնվել ճգնաժամի մեջ։ Նախորդ տարի ռուսական ոսկին բերում տանում էին, ճոխ-ճոխ ցուցանիշներ էին նկարում, դզում-փչում, ներկայացնում էին, թե ոսկեգործություն են զարգացնում։ Այս տարի ամեն ինչ ջրի երես է ելել։ Տարվա առաջին կեսին ընդամենը 11.9 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ են արտադրել։ Նախորդ տարվանից գրեթե 3 անգամ քիչ։ Թե ինչպե՞ս 1-2 տարում կործանեցին արդյունաբերության այդ ճյուղը, ոչ մի պարզաբանում ու պատասխան տվող չկա։
Արտաքուստ ցույց տրվող բարձր աճերի ֆոնին՝ տնտեսությունը հասցրել են աղետալի վիճակի։ Հայտնի ու անհայտ օլիգարխներն ապրանքները մի տեղից բերում, մեկ այլ տեղ ծախում են ու դա համարում են տնտեսական աճ։
Կենտրոնական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 6․9 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ թիրախից ցածր, և կկայունանա 4 տոկոսի սահմաններում։