Եկեղեցու և իշխանության խիստ լարված հարաբերությունների ֆոնին՝ Մայր Աթոռում տեղի ունեցող մյուռոնօրհնության արարողությանն ու Մայր տաճարի վերաօծմանը, այդուհանդերձ, մասնակցելու էին եկել նաև իշխանության ներկայացուցիչներ։ Եկեղեցու վերաօծմանն անձամբ ներկայացել էին Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը։
Վաղը՝ սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: