Համբարձումյանը շատ պահանջկոտ էր՝ զայրացնել բառը ճիշտ օգտագործեցիք։ Կզայրացնի երևի այն, որ առաջվա նման այդքան նվիրված մարդիկ հիմա չեն աշխատում։ Նա 16 ժամ աշխատում էր, ու մյուս աստղագետներն էլ իրենց թույլ չէին տալիս ավելի պակաս աշխատել։
Տարածքով, բնակչությամբ փոքր երկիր ենք, իսկ ամենավատը, որ տնտեսական ցոււցանիշներով շատ թույլ ենք, բայց պարզվում է՝ գիտությունը կապ չունի չափերի հետ, և շատ դեպքերում Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ ընդգծելով, որ աշխարհում 200 պետությունից ընդամենը 73 երկիր ունի աստղադիտարան, և այստեղ արդեն ինչ-որ առավելություն ենք ստանում։
Եթե այդքան գումար պետությունը գտնի կամ մեկ այլ աղբյուրից հովանավորներ գտնենք, իհարկե, ցանկալի է նոր դիտակները տեղադրել ավելի բարձր՝ օրինակ, Արագածի վրա կամ քաղաքների լուսավորությունից հեռու վայրում։ Ժամանակին Արցախում բավականին լավ վայրեր էինք գտել։ Արցախը, ի դեպ, շատ լավ աստղակլիմա ունի։
Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակի շուրջ կրքերը չեն հանդարտվում:
Դպրոցական էի, սիրում էի կարդալ աատղագիտական ամսագրեր, ու տեսնելով լուսանկարները` հաճախ ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք ես ևս կարող եմ նման պատկերներ ստանալ։ Այսինքն՝ ինձ այդ լուսանկարներն էին մոտիվացնում։