Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կասկածելի գործունեության վերաբերյալ թեման պարբերաբար անդրադարձ է պահանջում: Անհասկանալի նպատակներ հետապնդող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար գալիս է Հայաստան՝ այստեղ, որքան կարելի է հասկանալ, «օդի, ջրի, հողի աղտոտում» գտնելու նպատակով։
Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։