Ճապոնական կոտոյին տիրապետելը, ըստ ճապոնացիների, համարվում է արիստոկրատ ու էլեգանտ արվեստ: Կոտոն 8-րդ դարի արքունական նվագարան է համարվում, նմանատիպ նվագարան կա նաև Չինաստանում, Կորեայում սրանք էլ տարբեր են՝ ըստ լարերի քանակի ու նվագելաոճի, կա նաև բաս կոտո: Պատկանում է քնարական ընտանիքին, կսմիթային լարային նվագարան է, պատրաստված է փայտից, ունի կամրջակներ, լարեր, նվագելու համար մատների հարմարանք, ինչպես քանոնը: