«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մասով երկու խնդիր կնշեմ, մեկը՝ օրենքի չափազանց երկար հետադարձելիությունն է՝ մինչև 1991 թվականը, իսկ մյուսը՝ քրեական գործի հետ զուգամիտումն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: