ՁՅՈՒՆ ԳԱ ՁԵՐ ԳԼԽԻՆ… ՆԱՅԵ՛Ք՝ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ԱԼԻԵՎԸ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՍԱՐՔԵՑ ԱԶԳ, ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Անուշ Սեդրակյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Միանշանակ է՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Ժողովրդավարությունը պահանջում է նորմերի, իրավունքների և պատասխանատվությունների այնպիսի հաշվեկշիռ, որ Եվրոպական միության շատ դեսպաններ, եթե Հայաստանում կատարվածի 0.0000%-ը կատարվեր իրենց երկրներում, նախ իրենք կընդվզեին դրա դեմ, երկրորդը՝ հասարակությունը կընդվզեր: Ժողովրդավարությունն այն է, երբ յուրաքանչյուր բնակիչ պաշտպանված է այն օրենքներով, որոնք ամեն ինչից վեր են:

Կարդացեք նաև

  • Գիտե՞ք՝ հասարակության դեգրադացիայի ամենամեծ աղբյուրը որն է: Ցո՛ւյց տուր նրան, որ չկա արժեք, և ունեցիր ոչ թե հասարակություն, այլ խառնամբոխ, որտեղ խառնված են բոլոր արժեքները, պատկերացումները, որտեղ թացը չորի հետ խառնվում է և վառվում… 
  • Արևմտյան ժողովրդավարական արժեքներ ունեցող երկրում երկու հոգու խոսքի համար չեն կարող քարշ տալով ձերբակալել… Խոսքի համար մարդկանց բանտերը չեն լցնում ժողովրդավարական երկրներում… Արևմտյան ժողովրդավարական արժեքներ ունեցող երկրում մշակութային գործիչը չի կարող էլի խոսքի համար կոչ անել, որ բանտում գտնվող, քաղաքական հետապնդումների ենթարկվող հոգևորականին ձաղկեն` ճիպոտահարեն…
  • Ես ինքս ագնոստիկ եմ, եկեղեցի չեմ հաճախում, բայց երբ հարձակվում են սոցիալական ինստիտուտի վրա, յուրաքանչյուր մտավորականի կամ սովորական բարոյական մարդու պարտքն է՝ կանգնել Եկեղեցու կողքին, որի վրա անարժան զանգվածային հարձակում է տեղի ունենում…
  • Ես ուղղակի վստահ եմ, որ Լիդյա Մանթաշյանին կալանքից ազատելու որոշումը պայմանավորված է նաև արևմտյան դեսպանների ճնշմամբ։ Ես վստահ եմ, որ դեսպաններին էլ են վախեցրել, որ ա՜յ, տեսեք, եթե մենք չգանք, գալու են նախկինները, թեպետ նախկինները երբեք չեն գալու, իսկ դա կապ չունի…
  • Հիմա քո յուրաքանչյուր լայքն ու քոմենթը, գրառումն իշխանության մոնիթորինգի տակ է։ Իշխանությունը կատարում է քաղաքական ցենզորի՝ գրաքննողի գործառույթ, աշխարհում չկա նման բան… Չի լինում, որ պաշտոնյան այնքան պարապ լինի, որ փոդքաստով մտնի, գրառումներով դուրս գա, ամեն ինչ գրանցի, ֆեյքերին գեներացնի քաղաքական ընդդիմախոսների, իրենց քննադատող քաղաքացիների դեմ…
  • Ես խնդիր չունեմ Սփյուռքի մեր հայրենակիցների՝ իշխանությանն աջակցելու հետ։ Պարզապես իրենցից ես պահանջում եմ, եկե՛ք, ապրե՛ք այս պայմաններում, էս քաղաքում, որտեղ արդեն ծառ չկա, օդ չկա շնչելու…

  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բյուրեղյա հոգևորական է, միշտ ունեցել է իր ուրույն, տարբերվող, ընդդիմադիր կարծիքը։ Բայց այսօր Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ռեժիսորը, Հանրային խորհրդի անդամը Հանրային հեռուստաընկերության եթերով ասում է, որ Միքայել սրբազանին «ամբախ-զամբախ խոսելու համար պետք է ճիպոտահարել»։ Սա բռնության կոչ է, անձի արժանապատվության նսեմացում է, և Ռուբեն Բաբայանին առնվազն պետք է հրավիրեն հետաքննության մարմինները։ Կամ ասել-ասել էր, կարո՞ղ էին Հանրայինի եթերից հանել, մոնտաժել այդ հատվածը, ուղիղ եթեր չէր․ դա էլ չէին արել։

Հիշեցնենք. Ռուբեն Բաբայանը Հանրայինի եթերում հարցազրույցի ընթացքում ասել էր. «Ամբախ-զամբախ խոսելու համար Միքայել սրբազանին 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց ճիպոտահարել: Կարծում եմ, որ մեր շատ ամբախ-զամբախ խոսողները, եթե իմանային, որ այդպիսի պատիժ գոյություն ունի, կխուսափեին դրանից։ Մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ՝ 15, հաջորդ անգամ՝ հրապարակային»: 

  • Կարծիքի համար կալանավորումը խոսում է այն մասին, որ մենք ապրում ենք բռնապետական երկրում։ Բռնապետության դեմքն այնպիսին է, որ յուրայինը մեկ օրում կարող է դառնալ օտար։ Եթե Ռուբեն Բաբայանին թվում է՝ ինքը պաշտպանված է Նիկոլ Փաշինյանի կողմից, դա այդպես չէ։ Այս պահին նրա արած հայտարարությունն օգուտ է Միքայել սրբազանին ու դեմ է Նիկոլ Փաշինյանի հաստատած բռնապետությանը։
  • Արշակ սրբազանին թմրանյութ տեղադրելու մեջ մեղադրելը նույնն է, որ վաղն ինձ կարող են մեղադրել պայուսակում ատրճանակ պահելու մեջ։ Դրա նպատակն այն է, որ ցույց տան՝ մեր դեմ խաղ չկա։
  • Ես Արամ Զավենի Սարգսյանին Բաշխիչ ցանցերը կհիշեցնեի, բայց ինձ թվում է՝ ինքը դա շատ լավ է հիշում։

  • Եթե դու ուզում ես գեոպոլիտիկ խաղի մեջ մտնել, պետք է ընտրես այնպիսի մարդկանց, ովքեր առավելագույնս խոցելի են, կքում են կոմպրոմատների բեռի տակ։ Հենց այդպես էլ արել են։ 
  • Մենք գտնվում ենք գեոպոլիտիկ խաղի կենտրոնում։ Պուտին-Էրդողան-Թրամփ եռյակում միշտ եղել է հակասություն, որտեղ Հայաստանը կարողացել է խաղալ իր խաղը։ Հիմա այդպես չէ։ Եվրամիությունը սխալմամբ հիմա գտնում է, որ տվյալ իշխանության վերարտադրությունն իր հիմնական առաջնահերթությունն է, հակառակ դեպքում կկորցնի իր ոտատեղը այստեղ։ Մինչդեռ պետք է գտնել իրական արևմտամետներին, աշխատել նրանց հետ և ունենալ սոլիդ արևմտամետների, ոչ թե իշխանության տակ մտածներին։
  • Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն իմ աչքի լույսը չեն, բայց երբ նրանց կալանավորում են խոսքի համար, ես պարտավոր եմ լինել նրանց կողքին։ Կին են ձերբակալում, կանանց իրավունքներով զբաղվող ոչ մի կազմակերպության պետքը չէ։ Պարտադիր պետք է ընտանեկան բռնության թեմա լինի, որ ֆեմինիստական այդ կազմակերպություններն աղմկեն ու գնան Ամերիկայում մեդա՞լ ստանան։
  • Արսեն Թորոսյանն ինձ համար զոհ է․ նրան քիչ են ֆեյքեր հատկացրել, իսկ ժողովուրդն էլ շատ չի սիրում նրան, ստատուս է գրում, տակը որ տեսնեք՝ ինչ թուքումուր է ուտում, մտածում ես՝ ինչ նվիրյալ պետք է լինես, որ ստիպված լինես կուլ տալ այդ ամենը…
  • Լևոն Տեր-Պետրոսյանը քանի՞ տարի առաջ է հրաժարական տվել, բայց կա ՀԱԿ-ականների մի ստվար խումբ, որը նրա անունով քնում ու արթնանում է։ Դա նշանակում է, որ ժամանակին այդ մարդկանց նկատմամբ դրսևորել է արժանապատիվ վերաբերմունք, բացի այդ, ունի բովանդակություն, գաղափարախոսություն։

  • Արժեքը, քաղաքական իդեալը մի՛ շփոթեք տվյալ օրվա քաղաքականության հետ։ Ես վախենում եմ, որ մեր երկրի կոլապսի հետ միասին, մեր ժողովուրդը սկսի ատել արևմտյան արժեքները։ Որովհետև այս իշխանությունն ու նրան հարող մարդիկ արևմտյան արժեքների հետ կապ չունեն, բայց ժողովրդի ատելությունն ուղղվում է ոչ թե այդ անձանց դեմ, այլ արևմտյան արժեքների։ 
  • Մեզ դրել են այնպիսի իրողության մեջ, որ ընտրությունը ձև չունի գնալ հայկական գծի մեջ։ Ընտրությունը հավասարապես գնում է արևմտյան և ռուսական գծի մեջ։ Մենք կորցրել ենք հայկականությունը, և դա է սարսափելին… Մինչդեռ կարելի էր գնալ հրեական ճանապարհով՝ ինչպես իրենք կարողացան պահպանել իրենցը։
  • Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիներին սարքեց ազգ, Ադրբեջանն էլ՝ պետություն։ Նայե՛ք՝ ինչ է անում Ալիևը․ հաղթեց, հիմա ինչ մանևրներ է անում։
  • Մենք ժամանակին հաղթեցինք պատերազմը, բայց տանուլ տվեցինք խաղաղությունը։ 
  • Ուկրաինան հենց ընկավ, ռուսական զորքերը գնալու են առաջ, որովհետև ստրատեգիայի դեմ խաղ չկա։ 
  • Մեզ զրկել են հայկականության այլընտրանքից։
  • Պետությո՛ւն, դու ունես ԱԱԾ, համապատասխան մարմիններ, տարբեր տեղեր կապեր։ Եթե վստահ ես՝ եկեղեցում ու այլուր ռուսական կամ այլ գործակալներ են, ընդունիր Լյուստրացիայի մասին օրենք, բացահայտի՛ր ռուսական գործակալներին, տես՝ ռուսները քանի գործակալ կբացահայտեն։ Մի հատ տեսնենք՝ ում կյանքն է պղտոր։ Իմանանք՝ ո՞վ է հեղափոխությունից առաջ գնացել Ռուսաստան, պտտվել, հետո գնացել Թուրքիա՝ պտտվել, եկել

  • Ձյուն գա ձեր գլխին քանի Արցախը մերն էր, մենք ունենինք պարարտ գեոպոլիտիկ շանսերից օգտվելու հնարավորություն։
  • ՔՊ-ականների համար ավելի լավ է հարձակվել հայ կանանց վրա, քան մահմեդական պաշտոնյաների։
  • Մենք ապրում ենք քաոսի մեջ․ ո՛չ արժեք կա, ո՛չ բարոյականություն, ո՛չ ազգային ինքնագիտակցություն, ո՛չ ստրատեգիա։ Մենք հիմա, ցավոք, պարտության մեջ ենք, բարոյական ու հոգեբանական նվաստացման մեջ։ Եթե դու չունես ազգային երազանք, դու գնալու տեղ չունես։ Մեր գերխնդիրը հայկական երազանքը գտնելն ու տեղայնացնելն է, ստրատեգիական տեսլականի մշակումը, թեկուզ ընդհատակյա։
  • Այս պրոցեսի գեոպոլիտիկ թափանիվը կանգնեցնելը ռեալ չէ։ Այն կարող է կանգնեցնել միայն մեկ այլ գեոպոլիտիկ թափանիվ։
  • Եկեղեցին այն կառույցն է, որի դեմ արշավն ինքը կուլ չի տալու․ դա այն կոլեկտիվ կառույցն է, որը դրված է յուրաքանչյուրի ենթագիտակցության մեջ։
  • Մարդիկ ընդդիմության հետևից չեն գնում, որովհետև այդ ճանապարհն աղոտ է ու անորոշ։ Երբ մարդիկ կզգան՝ անորոշ չէ, կգնան նրանց հետևից։

  • Յուրաքանչյուր հեղափոխության առաջին թիրախը եկեղեցին է, երկրորդը՝ պրոֆեսիոնալները։ Հեղափոխականներն ատում են պրոֆեսիոնալներին։ Բայց ցավն այն է, որ մեր պրոֆեսիոնալներն աշխատում են իրար դեմ։
  • Այն պահին, երբ մուտք գործեն Մայր տաճար, Մայր Աթոռ, Եկեղեցու զանգերը պետք է հնչեցվեն… 
  • Նզովքի զենքը հո կա՞։ Ինչի՞ մենք մասսայական նզովքը չենք կիրառում։ Դա գիտե՞ք՝ ինչ ուժ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս