Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունները, առնվազն վարքագծային առումով, հակադիր, փոխբացառող ուղղվածություններ ունեն։ Հայաստանից դուրս նա իրեն պահում է առյուծից մազապուրծ եղած նապաստակի հանգույն, իսկ երկրի ներսում դիրքավորվում է՝ որպես գիշատիչ։
«Երկրի հակառակ կողմը» իր գրքում մի հատված կա, որտեղ Փաշինյանը նկարագրում է, թե ինչպես են իր հայրենի Իջևանում գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի, և հետո հավաքված արյունով պատրաստում իջևանյան ամենահայտնի դելիկատեսը`գառան արյունով տժվժիկը: