Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունն Ուկրաինայի տարածքում թևակոխել է նոր փուլ. դրան նպաստեց ԱՄՆ-ը, որը նախ դուրս եկավ հեռահար հրթիռներ արտադրելու արգելքի վերաբերյալ համաձայնագրից, ապա զարկ տվեց միջին հեռահարության հրթիռների արտադրությանը, ինչից հետո նույնն արեց նաև ռուսական կողմը։
Հուլիսի 5-ին Հայաստանի Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ուղերձ էր հղել, որով կարծես Ադրբեջանի ղեկավարին տալիս է խոստում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
«Վարչապետ կոչված այդ անձը գյուղացիների առաջ խնդիրներ է դնում՝ իր վրայից փաստացի գցելով պատասխանատվությունը գյուղացիների վրա։ Փաշինյանի առաջարկներին գյուղացիների 99 տոկոսը դեմ է արտահայտվել։ Այս մարդն անում է ամենաստոր բանը՝ պատերազմի պատասխանատվությունը գցում է մարդկանց վրա, այն, ինչն իր պատասխանատվության տիրույթում է»,- ասաց Մանվելյանը։
«Փաշինյանն Ալիևին տվել է լեգիտիմ առիթ՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Ինչպես որ Փաշինյանն է Հայաստանից մնացած քարտեզը բռնում ձեռքին և խոսում, նույն տարբերակով Ալիևն է իր ձեռքում բռնելու Գրանադայի հայտարարությունը»,- ասաց Իգիթյանը։
Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների`Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը․ Օսկանյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Փաշինյանի կողմից մատնանշված նախաձեռնության՝ «ՀայաՔվեի» նախաձեռնող խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը նշեց, երբ պետության ղեկավարն իր պետության տարածքային ամբողջականության մասին խոսում է՝ հիմնվելով թշնամի պետության կարծիքի վրա, դա նշանակում է, որ գործ ունենք Ադրբեջանի սատելիտ ղեկավարի հետ, որովհետև համաշխարհային պատմության մեջ նման բան լինում է միայն գաղութացված պետությունների դեպքում, և հենց այսպիսին է ՀՀ վարչապետի աթոռին նստածի տրամաբանությունը։
«Իրանը Հայաստանին կապող ճանապարհի երկրորդ կտորն են փաստորեն հիմա կտրում, արդեն Տիգրանաշենի ճանապարհն է։ Եթե Տիգրանաշենը հանձնում են, ապա միայն գյուղը չի տրվում, հանձնվում է նաև գյուղի հարակից միջպետական ճանապարհը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը Իրանին կամ ավելի հեռուն գնացող՝ Հյուսիս-Հարավով, Ռուսաստանը Հնդկաստանին կապող ճանապարհին են խցանումներ առաջացնելու։ Իրանը մեզ համար կյանքի ճանապարհ է, առաջին պատերազմի ժամանակ Իրանն է մեզ համար եղել կյանքի ճանապարհ, այլ ոչ թե Վրաստանը»,- շեշտեց փորձագետը։
Նիկոլ Փաշինյանը միայն տարածքներ հանձնելու դիմաց է ստանում իր իշխանությունը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանավորված այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խոսքը վերաբերում է սեփական իշխանության պահպանմանը։