Հիմա որ այդ ընթացքում չէր կրակում, պետք է ասեինք՝ վե՞րջ, արդեն խաղաղությո՞ւն է, ախր խաղաղությունը միայն կրակելու բացակայությունը չէ, կարող է չկրակեն, բայց ինչ պետք է իրենք ստանան ու անեն։ Ադրբեջանն ամբողջ աշխարհից զենք է գնում ու կուտակում, ինչի՞ համար է զենք կուտակում։ 1915 թվականին տեղի ունեցածը հիմա էլ կարող է լինել՝ ավելի ահավոր ձևով։ Այն ժամանակ էլ ժողովրդին խաբեցին, զինաթափեցին, բանտարկեցին ու ամեն ինչ հանձնեցին, հիմա էլ նույնն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։
«Եթե Ամերիկան այստեղ դրոշ դրեց, ու ադրբեջանցիներին դա որևէ ձևով չխանգարեց գյուղի ու հենց դրոշի վրա կրակել, էլ ի՞նչը կօգնի: Այսինքն, դրոշի վրա կրակել՝ նշանակում է կրակել տվյալ երկրի վրա, այդպես չէ՞: Բա եթե Ամերիկայի պես երկրից էլ դրանք չեն վախենում, Հայաստա՞նն ինչ կարող է անել»,- ասաց նա: