Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրավունքները՝ զարգացնելու հարաբերություններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ, մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ռուսատյաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին:
«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է»,- այս մասին այսօր հայ-ամերիկյան համաժողովի շրջանակում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության գծով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի կենտրոնում ոստիկանության գործադրած բռնությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի Երևան այցի հիմնական նպատակն էր կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։