«Այս տեղեկատվական ֆոնին օրերս Ադրբեջանից եղավ պաշտոնական հերքում, թե Իսրայելն Ադրբեջանում չունի որևէ ռազմաբազա, բայց մենք գիտենք՝ հերքելը մի բան է, իրականությունը՝ մեկ այլ»,- շեշտեց նա։
«Իրանի տեսակետն այս հարցում շատ պարզ է ու հստակ՝ Իրանը տարածաշրջանը դիտարկում է միայն տարածաշրջանի ուժերով, իսկ ցանկացած արտատարածաշրջանային ուժի, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի դերակատարումն Իրանի համար անցանկալի է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին:
«Հայաստանի պարագայում դեսպանի ժամկետն էր ավարտվում, և նշանակվելու է այնպիսի դեսպան, որը ՀՀ-ում աշխատելու փորձ ունի, և բացի այդ՝ Մեհդի Սոբհանին վերջին շրջանում եղել է Սիրիայում: Այսինքն՝ նաև պատերազմական իրավիճակներում, թեժ կետերում աշխատելու փորձ ունի: Սա նշանակում է, որ ներկայումս Իրանը թեժ կետ է դիտարկում, և այդպես էլ կա, Հարավային Կովկասը, որը դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման կետ, և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը՝ Սյունիքի մարզը, Արցախը:
«Մեղրին միայն ճանապարհ չէ՝ աշխարհաքաղաքական հանգույց է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի բազմաթիվ խաղացողների համար՝ ԱՄՆ, ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան, ԵՄ, Թուրքիա և այլն: Միայն այս ամենը հերիք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կարևորություն ունի Մեղրին, Սյունիքի մարզը և ընդհանրապես՝ Հայաստանը: Սա մենք պետք է օգտագործենք: Թեպետ սա մարտահրավեր է մեզ համար, բայց մյուս կողմից՝ սա նաև հնարավորություններ է առաջ բերում: Ճիշտ կողմնորոշվելու դեպքում՝ կկարողանանք այս թնջուկից շահած դուրս գալ»,- ի պատասխան՝ ասաց իրանագետը: