Ակնեն մաշկային խնդիր է, որն առաջանում է, երբ մազապարկը խցանվում է ճարպով: Ակնեն առավել տարածված է դեռահասների շրջանում։ Պատճառների, բարդությունների և բուժման եղանակների մասին զրուցել ենք մաշկաբան Կարեն Վարդանյանի հետ։
Ակնեն խնդիր է, որն անհանգստացնում է շատերին։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ այն շարունակական բնույթ է կրում՝ բացասաբար ազդելով կյանքի որակի վրա: