Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը շրջանառության հարկի բարձրացման վերաբերյալ աշխատանքային քննարկում էր հրավիրել, որին մասնակցում էին Փոքր և միջին բիզնեսի որոշ ներկայացուցիչներ։ Մոտավորապես 3 ժամ տևած աշխատանքային քննարկումից հետո տնտեսվարողները խորհրդարանից հեռացան դժգոհ՝ հայտարարելով, որ այդ քննարկումն իրենց որևէ բան չտվեց։
«Վերադարձել ենք աշխատանքի, սակայն մի քանի տաղավարներ արդեն փակվել են։ Բացի այս ամենը, օնլայն հարթակը մեզ շատ է վնասել։ Իմ շրջապատում այնքան մարդուց եմ լսում, որ ասում է՝ գնում եմ «Զառա» խանութում փորձում եմ, նույն ապրանքը էժան գնով Հունաստանից պատվիրում եմ։ Բնականաբար, ես էլ գնորդ լինեմ, այդպես կանեմ, էժան տարբերակը կփնտրեմ։ Բայց ղեկավարությունը գումարը պետք է հավասարեցնի, որ այդ գումարը իր երկրում պտտվի, իր քաղաքացին աշխատացնի, որ քաղաքացին ապրանքը գնի, մենք էլ հարկերը նորմալ տանք։
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ Անկախության հռչակագրի նկատմամբ այս ոտնձգությունները հանցագործություններ են։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին։