«Դա անելու են այնքան ժամանակ, ինչքան ես լինեմ քաղաքականության մեջ, այնքան ժամանակ, ինչքան ես ունենամ լսարան, այդ թեման շահարկվելու է: Ես միգուցե, թեման ամբողջական փակելու համար… Մենք Ալիևի հետ մի քանի անգամ հանդիպել ենք մինչև այդ ամերիկյան պատվիրակությունը: Ես ոչ մեկին չեմ պատմել, կարևորը ինձ համար, որ ինքը սկսի այդ թեման քննարկել ամերիկացիների, ռուսների, ֆրանսիացիների հետ: Ես սա համարում էի շրջադարձային մի երևույթ, որը մեր շահերից է բխում»:
Քաղաքացիները տեսնում ու լսում են՝ ինչպես են արևմտյան ժողովրդավարության առաջամարտիկ երկրների պատվիրակություններն ու դեսպանները հանդիպում այն նույն իշխանության հետ, որի հրահանգով բերման են ենթակվում թռուցիկ փակցնող երիտասարդներն ու հրաժարական են տալիս ընտրված պաշտոնյաները, ու բռնաբարվում է ընտրական օրենսդրությունը։
Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ):
Այսօր առավոտյան ընդդիմությունը՝ բազմաթիվ շարքային քաղաքացիների, մտավորականության ներկայացուցիչների հետ, բողոքի ակցիա էր իրականացնում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին պահել էին անազատության մեջ գտնվող քաղաքացիների՝ Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Մանթաշյանի, ՀՅԴ երիտասարդների և այլոց նկարները և իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն քաղբանտարկյալների, որոնց իշխանությունն ապօրինաբար պահում է անազատության մեջ։